2019-07-26 19:30
Լրատվական գործակալություններ
Մհեր Մարգարյանն ընտրվել է ԷԿՕՍՕՍ-ի փոխնախագահ
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) փոխնախագահ արևելաեվրոպական խմբից, տեղեկացնում է News.am-ը։
Համաձայն աղբյուրի՝ հուլիսի 25-ին ԷԿՕՍՕՍ-ն ընտրել է նախագահ և երեք փոխնախագահ 2020 թվականի նստաշրջանի համար։
2020 թվականին տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) նախագահ է կդառնա ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը։
Նշենք, որ ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհուրդը բաղկացած է 54 պետությունից։