Թրամփը անհանգստացած է Սիբիրում անտառային հրդեհներից և ցանկանում է օգնել
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլին:
Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը Ռուսաստանին աջակցություն է առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարում:
ՌԴ նախագահը Թրամփին անկեղծորեն շնորհակալություն է հայտնել նման ուշադիր վերաբերմունքի և օգնության ու աջակցության առաջարկի համար:
Պուտինը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կօգտվի Թրամփի առաջարկից, և նրան տեղեկացրել է, որ հիմա Սիբիրում արդեն ստեղծվել է հզոր ավիախմբավորում հրդեհների դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ըստ ԱԻՆ զեկույցների՝ որոշակի դժվարություններով հանդերձ լուծվում են օդանավերի լիցքավորման և տեղակայման հարցերը:
Կրեմլի մամուլի ծառայությունից նշել են, որ Պուտինը Թրամփի քայլը գնահատել է որպես գրավական, որ ապագայում կհաջողվի վերականգնել 2 երկրների միջև լիաչափ հարաբերությունները:
Համաշխարհային առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են շփումները շարունակել ինչպես հեռախոսային, այնպես էլ անձնական հանդիպումների ձևաչափով, տեղեկացնում է News.am-ը: