Վարազդատ Կարապետյան. Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ

«Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Դիտարկմանը, թե եզրակացության հետ կապված խնդիրնե՞ր է տեսնում, պատգամավորն արձագանքեց. «Միանշանակ, կան բազմաթիվ խնդիրներ, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է դրանից խուսափել»։

Մասնավորապես, ըստ Վարազդատ Կարապետյանի, հաշվետվության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ, տեղեկացնում է panorama.am։

Նշենք, որ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։

Основная тема:
Теги: