2019-08-20 20:11
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Պեսկովը նշել է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի հարցի, Արկտիկայի իրադրության շուրջ:
«Այդ ամենը կարելի է բնութագրել որպես բովանդակային առումով հագեցած, բավականին կառուցողական և վստահելի երկխոսություն»,- «Ռոսիյսկայա գազետա»-ն մեջբերում է Պեսկովի խոսքը, տեղեկացնում է News.am-ը: