2019-09-02 08:07
Լրատվական գործակալություններ
Իրանի նախագահը կայցելի Երևան
Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Երևան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, հաղորդում է Mehr-ը:
«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոուհանիին այցելել Հայաստան և, համապատասխանաբար, Իրանի նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին»,-կիրակի ասել է Սաջադին:
Ավելի վաղ իրանական ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կմասնակցի ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում հոկտեմբերի սկզբին, տեղեկացնում է News.am-ը: