2019-09-06 10:43
Լրատվական գործակալություններ
Բակո Սահակյանը հանդիպեց Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: