Ակնկալում են, որ կվերադարձնի մանդատը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու առնչությամբ, տեղեկացնում է News.am։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին։