Պետրոսյան. «Հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշման»

Մեր ժողովրդի ու պետականության գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման և ոչ ավանդական սեռական հարաբերությունների վտանգն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ վտանքը կանխելու նկատառումներից ելնելով ԲՀԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական կողմնորոշում քարոզելու համար:

Նրա խոսքով, կառավարությունն իրենց այս նախագծին տվել է բացասական եզրակացություն հիմնականում երկու պատճառաբանությամբ. «Առաջին, ասում է՝ պարզ չէ, թե ինչ է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Ժողովուրդ, էստեղ կա՞ մի մարդ, որ չի հասկանում, թե որն է ավանդականը, որը՝ ոչ ավանդականը: Երկրորդ, ասում է՝ այդ հանցակազմն արդեն կա Քրեական օրենսգրքում և երկու հոդված է վկայակոչում: Առաջինը 142-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, մյուս հոդվածը՝ պոռնկագրական նյութեր տարածելու համար: Կարո՞ղ է կառավարությունը նույնացնում է համասեռամոլության քարոզը անառակաբարո գործողության և պոռնկագրական նյութեր տարածելու հետ: Եթե այդպես է, շատ լավ է»,-ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ դեռևս 2013 թվականից ՌԴ օրենսդրության մեջ արդեն կա այդ հանցակազմը՝ ոչ ավանդական կողմնորոշում քարոզելը:

«Այստեղ գաղափարը յուրացնելու, սեփականաշնորհելու, և դրա հիման վրա դիվիդենտներ հավաքելու խնդիր բացարձակ չունենք, պարզապես սա այն հարցերից մեկն է, որտեղ մեր խմբակցությունը՝ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ, մասաչափ անգամ նահանջի տեղ չունի: Սա ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է մեր մատաղ սերնդին, ընդհանրապես, ազգային անվտանգության խնդիր է: Vերցրեք դուք հեղինակեք այս նախագիծը, բայց եկեք ընդունենք այդ նախագիծը, որով երաշխավորենք մեր երեխաների անշեղ ու անվրեպ ապագան»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Հանձնաժողովի տեսակետը և մատաղ սերնդին վերաբերող հարցերը կներկայացնի Սուրեն Գրիգորյանը»:

Վերջինս իր խոսքում ասաց. «Կենցաղային մակարդակում և անգամ իրավունքի այլ ճյուղերում կարող են ույլ տալ ավելի անորոշ հասկացողություններ, բայց երբ խոսքը քրեականացման մասին է, երբ մի հոդվածի մասին է, որի կիրառման հետևանքով անձը կարող է հայտնվել ճաղերի հետևում, բոլոր տերմինները պետք է ավելի որոշակի լինեն: Ինձ թվում է, որ անձի սեռական կողմնորոշումն ավանդույթներից կախված չէ, որովհետև ավանդույթները փոփոխվում են, իսկ սեռական կողմնորոշումը ինչպես դոմինանտ եղել է հազարամյակներ առաջ, այդպես էլ մնում է»:

Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Նախ հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշման (սա առաջ բերեց ներկաների ծիծաղն ու ծափահարությունները-խմբ): Երկրորդ, ՌԴ օրենսդրությունում ավելի խիստ պատիժ է նախատեսված, այդ թվում վթարում Ռուսաստանի վարչական տարածքից: Պատկերացրեք, եթե ես այդպիսի առաջարկ անեի, ՀԿ-ներն ինձ բզկտել էին, իսկ Պարսկաստանում կախաղան են հանում»:

ԱՐարատ Միրզոյանն էլ նկատեց, որ հազարամյակներ այդպիսի մարդիկ միշտ էլ եղել են. «ՄՊարզապես մենք հիմա ենք ապրում, հիմա ենք զգում: Գրկանությունը նայեք, Հոմերոսից մինչև պարսկական պոեմներ»:

Հարցը դրվեց քվեարկության, և ԲՀԿ նախաձեռնած օրինագիծը չմտավ ԱԺ նիստերի օրակարգ, տեղեկացնում է NEWS.am: