2019-09-13 13:53
Լրատվական գործակալություններ
Լավրով. Սիրիայի պատերազմն ավարտվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»: Այդ մասին նա ասել է «Труд» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Երկիրը հետզհետե վերադառնում է բնականոն, խաղաղ կյանքի»,– նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, ավելացնելով, որ լարվածության առանձին օջախներ մնում են միայն այն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարկան ուժերի կողմից, ինչպիսիք են՝ Իդլիբը և Եփրատի արևելյան ափը։
Նրա կարծիքով, այդպիսի պայմաններում առաջնահերթ է համարվում Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելը և «ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելը` ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում հուսալի և երկարաժամկետ կայունության հասնելու համար։