Արման Աբովյանը՝ Բոլոր գործընթացների պատասխանատվությունը իշխանությունն է կրում

Մենք հիմա շատ քիչ տեղեկատվություն ունենք՝ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Մենք առայժմ ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից, պետք է հասկանալ՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել, որն է պատճառահետեւանքային կապը։ Ես առայժմ զերծ կմնամ գնահատող դատողություններից, կասեմ միայն մեկ բան՝ սա գործընթաց է, որը տեղի է ունենում իշխանության ներսում, եւ, համապատասխանաբար, բոլոր գործողությունների պատասխանատվությունը իշխանությունն է կրում։

Основная тема:
Теги: