Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ

Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի`  Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նրան ազատ արձակելու մասին ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: