2019-09-20 10:40
Լրատվական գործակալություններ
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։
Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։
«Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: