2019-09-23 12:20
Լրատվական գործակալություններ
Ծանոթ ձեռագիր. Դիվերսիա հանդիպման նախօրերին
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: