ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հավելյալ միջոցները` լարվածության թուլացման և խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման համար: Այդ մասին նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում:

Նյու Յորքում օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, ինչը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում և Ժնևում՝ հումանիտար հարցերի և հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, և խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահներն առաջիկայում մտադիր են այցելել տարածաշրջան, տեղեկացնում է newsarmenia.am: