Անժամկետ ակցիա. «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս ուշաթափվեց: Կնոջն առաջին բուժօգնություն ցույց տրվեց, որից հետո մնացած ցուցարարները սկսեցին պահանջել վարչապետից իջնել և լսել իրենց, տեղեկացնում է Aysor.am:

«Ընդամենը պետք է վարչապետն իջնի: Ինքը մոռացավ, որ մենք մի քանի ամիս ստեղ իրա համար «դուխով» երգն էինք երգում», - բողոքեց ցուցարարներից մեկը:

Մյուսն էլ ավելացրեց.

«Հելել էր ժամացույց էր բաժանում իրա նկարն էլ վրեն, հեսա գնամ, ժամացույցն էլ ջարդեմ»:

Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով վճարել օգոստոս ամսվա աշխատավարձը, որը կազմում է 132 մլն դրամ: