ՄԱԿ. Իսրայելի ծրագիրն աղետ կդառնա

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ օկուպացված Արևմտյան ափի հատվածների անեքսիա սկսելու Իսրայելի ծրագիրը տարածաշրջանի համար «աղետալի» հետևանքներ կունենա, փոխանցում է AP-ն:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը և առանցքային արաբական երկրները անեքսիայի դեմ են հանդես եկել՝ հայտարարելով, որ դա կխախտի միջազգային իրավունքը և կկործանի Իսրայելի կողքին Պաղեստինի կենսունակ պետություն ստեղծելու մնացած բոլոր հույսերը:

«Անեքսիայի ստույգ հետևանքները անհնար է կանխատեսել»,- ասել է Բաչելետը: «Բայց դրանք, հավանաբար, աղետալի կլինեն պաղեստինցիների համար, իր՝ Իսրայելի համար և տարածաշրջանի համար»: Բաչելետը նախազգուշացրել է, որ նույնիսկ ոչ մեծ անեքսիան կստեղծի «անչափ պայթյունավտանգ խառնուրդ», տեղեկացնում է News.am-ը։