2020-07-04 08:47
Լրատվական գործակալություններ
Եվրոպայում շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ
Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է նոր թղթադրամների թողարկման մասին, որոնք համարժեք են 5 և 10 եվրոներին:
Նոր թղթադրամների վրա հայտնվել է ԵԿԲ նոր նախագահ Քրիսթին Լեգարդի ստորագրությունը: Թղթադրամները շրջանառության մեջ կտնեն հաջորդ շաբաթվանից, հին թղթադրամները կմնան որպես օրինական վճարային միջոցներ:
Հիշեցնենք, որ Լեգարդը ԵԿԲ նախագահ է դարձել 2019-ին, տեղեկացնում է Mamul.am-ը: