2020-07-31 11:11
Լրատվական գործակալություններ
0
354 նոր դեպք․ Վարակվածների թիվը հասավ 38 550-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 354–ով և դարձել 38 550։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 877 (-290) մարդ, կատարվել է 163 736 (+1 982) թեստավորում, առողջացել են վարակվածներից 28 997–ը (+631)։ Գրանցվել է մահվան 738 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ հասել է 228–ի (+3)։
Հուլիսի 30-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38 196 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: