2020-07-31 19:42
Լրատվական գործակալություններ
Դավիթ Տոնոյանը նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել է նոր մարտական հենակետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»,– հայտնում է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: