2020-08-04 10:58
Լրատվական գործակալություններ
Տավուշում կկազմակերպվեն մշակութային մի շարք միջոցառումներ
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ երևանյան լավագույն համերգային նախագծերը, ներկայացումներն ու փառատոները օգոստոսի 5-6-ը կուղղորդվեն դեպի Տավուշ։ Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Այս տարի մեր պարտքն է Տավուշը դարձնել մշակութային կենտրոն և աշխարհին ապացուցել, որ մենք ստեղծարար ենք ու խաղաղության կողմնակից»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։