2020-08-10 15:31
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», - ասված է հրամանագրում:, տեղեկացնում է Aysor.am-ը։