2020-08-13 11:23
Լրատվական գործակալություններ
0
229 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 41 023-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229–ով և դարձել 41 023։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ (-137), կատարվել է 179032 (+ 1710) թեստավորում, առողջացել են վարակվածներից 33897–ը (+405)։ Գրանցվել է մահվան 806 (+3) դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 234:
Օգոստոսի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 794 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։