2020-08-26 08:54
Լրատվական գործակալություններ
Շիրակում բուժաշխատողների շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել
Շիրակում բուժաշխատողների շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Մահացողն աշխատում էր մեր հիվանդանոցներից մեկում` որպես կրստեր բուժաշխատող։ Նա ուղեկցող հիվանդություններ ուներ` հիպերտոնիա, աթերոսկրելոզ»,–ասաց Ասլանյանը։
Նա հայտնեց նաև, որ մահացածը շատ մեծ չէր` 1960 թվականին էր ծնվել։