Թուրքիան հերքել է ԵՄ պահանջները

Ուրբաթ Թուրքիան հերքել է Եվրամիության պահանջները դադարեցնել Միջերկրական ծովում հանրապետության կողմից իրականացվող երկրաբանական հետազոտությունները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն իրավունք չունի քննադատել սեփական տարածքում մեր երկրի երկրաբանական հետազոտական գործունեությունը և պահանջել, որ դադարեցնենք դա։ Մենք կոչ ենք անում ԵՄ երկրներին չսատարել Հունաստանի մաքսիմալիստական հակասություններով լի հայտարարությունները, որոնք խախտում են միջազգային իրավունքի նորմերը համերաշխության և միասնության պատճառաբանությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է «գործի անկանխակալ և լինի ազնիվ միջնորդ, եթե ցանկանում է լուծել խնդիրը Միջերկրական ծովի արևելյան մասում», տեղեկացնում է News.am։