2020-08-29 11:16
Լրատվական գործակալություններ
175 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 43 626
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 175-ով և դարձել 43 626։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 մարդ, կատարվել է 203979 թեստավորում, առողջացել են վարակվածներից 37 563-ը։ Գրանցվել է մահվան 872 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել (266)։
Օգոստոսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 451 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։