124 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 43 750

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 43 750։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4 956 մարդ, կատարվել է 205 450 թեստավորում, առողջացել են վարակվածներից 37 650-ը։ Գրանցվել է մահվան 877 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով (267)։

Օգոստոսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 626 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։