2020-09-01 12:57
Լրատվական գործակալություններ
Լավրով. Բաքուն և Երևանը կարող են շահագրգռված լինել լարվածության մեղմացմամբ հարաբերություններում
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջև, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Զեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։