IVI.RU ԱՌՑԱՆՑ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն հայտարարել են նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:

Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ կարելի է ստանալ.

• Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և այլ արտադրողների կատալոգներ

• Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից

• Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով

• Առանց գովազդային ընդհատումների դիտում

• Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը

• Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)

• Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)

• Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն

• Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն

• Օրիգինալ լեզվով և սուբտիտրերով դիտելու հնարավորություն

• Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների

Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից

Ակտիվացրեք ծառայությունը.

1 օրով բաժանորդագրություն

30 օրով բաժանորդագրություն

ուղարկեք *484*1# հրահանգը

ուղարկեք *484*30# հրահանգը

70 դրամ/օր

1700 դրամ/30 օր

7 օր փորձաշրջան

14 օր փորձաշրջան

* Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:

* Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:

* Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:

Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:

Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:

Ծանոթություններ

• Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:

• Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:

• Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:

• Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):

• Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից մինչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:

Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով:



Основная тема:
Теги: