2020-09-03 11:00
Լրատվական գործակալություններ
196 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 44 271
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 196-ով և դարձել 44 271։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4 258 մարդ, կատարվել է 211 281 թեստավորում (+1892), առողջացել են վարակվածներից 38 855-ը (+224)։ Գրանցվել է մահվան 887 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 271 է (+2)։
Սեպտեմբերի 2-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44 075 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։