2020-09-05 11:25
Լրատվական գործակալություններ
188 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 44649
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 188-ով և դարձել 44 649։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 3 656 մարդ, կատարվել է 215 810 թեստավորում (2 166), առողջացել են վարակվածներից 39 823-ը (+569)։ Գրանցվել է մահվան 895 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 275 է (+3)։
Սեպտեմբերի 3-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44 461 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։