2020-09-08 11:12
Լրատվական գործակալություններ
108 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 44 953
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 108-ով և դարձել 44 953։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 3 182 մարդ, կատարվել է 221 041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 40 592-ը։ Գրանցվել է մահվան 903 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 276 (+1) է։
Սեպտեմբերի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44 845 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։