Հայկ Մարությանը նոր տեղակալ ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր տեղակալ ունի։

Ավագանու այսօրվա նիստում այդ պաշտոնին ընտրվեց Սերգեյ Ներսիսյանը։ Նա փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց 47 կողմ ձայնով։

Ներսիսյանը եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը. փոխարինելու է նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ով ղեկավարում էր քաղաքապետարանի ֆինանսական բլոկը, տեղեկացնում է Aysor.am-ը: