2020-09-09 13:36
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը
Ռուսաստանում, պաշտոնական վիճակագրությամբ կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 18 հազարը։
Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 218 դեպք, մահացել է 142 պացիենտ։
Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված կայքում։
Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի սկսվելուց հետո երկրում ընդհանուր առմամբ գրանցված է մեկ միլիոն 41 հազար դեպք։