177 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 45 503

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 177-ով և դարձել 45 503 Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2 880 մարդ (-28), կատարվել է 231 259 (3 450)թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 434-ը (+201)։ Գրանցվել է մահվան 909 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվ 280 (+1) է։

Սեպտեմբերի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 326 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։