Be Yourself. «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2019»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Be Yourself երգի հիման վրա: Անգլալեզու ստեղծագործության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարութ Թևոսյանը:

 

Կարինան, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է ելույթներով ներկայանալ Ռուսաստանի ամենահայտնի երաժշտական նախագծերում և մրցույթներում՝ «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և այլն. ունեցել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակներ, ինչպես նաև՝ Գրան-Պրի: Իսկ 2019-ին աղջիկը դարձել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը՝ ստանալով ուղեգիր ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ կատարել է Ավետ Բարսեղյանի, Մարգարիտա Դորոշևիչի և Դեմչուկ Տարասի հեղինակած Colours of Your Dream երգը:

Основная тема:
Теги: