2020-09-13 11:05
Լրատվական գործակալություններ
187 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 45 862
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 187-ով և դարձել 45 862։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3 005 մարդ, կատարվել է 238 312 թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 659-ը։ Գրանցվել է մահվան 916 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվ 282 (+1) է։
Սեպտեմբերի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 675 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։