ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԵՐևԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՇԽԱՏԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐ

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ: 

Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ:

Մանրամասների համար՝ https://www.railway.am/.