ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ

Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։

Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման ծրագիր 2016թ-ից` նպատակ ունենալով նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել բանկային ոլորտում մրցունակ և բարձրակարգ մասնագետներ: Ծրագիրն ավարտած ավելի քան 200 մասնակիցներ համալրել են Արդշինբանկի տարբեր ստորաբաժանումների թափուր հաստիքները:

 «Մենք ողջունում և խրախուսում ենք բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել Բանկի Նախաորակավորման ծրագրին և ծանոթանալ բանկային գործընթացներին, ստանալ գործնական գիտելիքներ և միանալ Արդշինբանկի թիմին: Լինելով Հայաստանի խոշորագույն բանկերից և գործատուներից մեկը, համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական այս իրավիճակում, մենք այսպիսով նպաստում ենք երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծման և մրցունակ կադրերի պատրաստման գործին:»,- նշեց Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:

Այսօր Բանկում մեկնարկել են Նախաորակավորման ծրագրեր Արարատ, Ախուրյան, Դիլիջան, Եղվարդ, Մարտունի, Սիսիան, Վեդի, Տաշիր և Քաշաթաղ մասնաճյուղերում:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://www.ardshinbank.am/vacancies հղումով: