2020-09-21 11:53
Սեփ․Տեղ․
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 02։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի տարեց բնակիչն օգնություն է կանչում․ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Սիրանուշ Հ․-ին (ծնված 1933 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։