2020-09-22 14:57
Լրատվական գործակալություններ
Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ կրակ է բացվել
Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը կրկին թիրախավորվել է:
«Ասպարեզ»-ի փոխանցմամբ, ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը:
Տուժածներ չկան:
Հիշեցնենէ՝ հուլիսին Սան Ֆրանցիսկոյի նույն դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել, մասնավորապես, պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը, տեղեկացնում է Aysor.am-ը: