Ավիաընկերություններ, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը։

«Ավիաընկերություններ, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից

Aircompany Armenia,

Aeroflot Russian Airlines,

Austrian Airlines,

Belavia,

Fly Dubai,

Middle East Airlines,

Qatar Airways,

S7 Airlines,

Sky Up

ավիաընկերություններով ճամփորդելիս COVID-19 պոլիմերազային շղթայական ռեակցիայի (#ՊՇՌ) հետազոտության պատասխանի առկայությունը պարտադիր է։

Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել չվերթն իրականացնող ավիաընկերության հետ»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։