2020-09-26 11:20
Լրատվական գործակալություններ
429 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 49 072
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 429-ով և դարձել 49 072։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 4 253 մարդ, կատարվել է 280366 թեստավորում, առողջացել են վարակվածներից 43 576-ը։ Գրանցվել է մահվան 948 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 295, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։