2020-09-27 12:35
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել
Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ է անում շտապ դադարեցնել կրակը:
«Ըստ առկա տեղեկատվության՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Շփման գծի երկայնքով ինտենսիվ կրակ է երկու կողմից: Հաղորդվում է զոհերի մասին:
Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։