Ալեքսանդր ԼԱՊՇԻՆ. ԸՆԿԵՐՆԵ՛Ր, ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՎ ՑԱՎՈՒՄ ԵՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՀԱՄԱՐ

Երեկ Իսրայելում սկսվեց այսպես կոչված «Դատաստանի օրը», որի ընթացքում հրեաները ավանդաբար ստիպված են ապաշխարել և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում ցավ ու տառապանք են բերել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նա նշել է, որ Իսրայելում «Դատաստանի օրվա» ընթացքում երթևեկությունը գրեթե դադարում է, զվարճանքի հաստատությունները չեն աշխատում, հեռուստառադիոհեռարձակումը դադարեցվում է: Ավելին, այժմ նշվում է նաև Եգիպտոսի և Սիրիայի հետ 1973-ի արյունալի պատերազմի տարելիցը, որի ընթացքում սպանվել է ավելի քան 2500 իսրայելցի զինվոր:

«Բայց նույնիսկ երեկ՝ «Դատաստանի» օրը, Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանից, ադրբեջանական «Silk Way» ընկերության ինքնաթիռները վայրէջք էին կատարում և բարձրանում ռազմական բեռներով՝ Արցախի խաղաղ բնակիչների մահվան պատճառ դառնալու համար: Ընկերնե՛ր, ես ամաչում և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է նա։

Նա նաև հարց է հնչեցրել՝ դիմելով Իսրայելում ՀՀ դեսպանին. «Դուք ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այս փաստին»։

Panorama.am