ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը

Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստին, որը նախաձեռնել էին բոլոր երեք խմբակցությունները, խոստորեն դատապարտել է Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում:

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընթերցել է համապատասխան հայտարարության տեքստը: «Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիան և ռազմական լայնածավալ հարձակումը, որը կոպտորեն խախտել է բացառապես խաղաղ մեթոդներով միջազգային վեճերի լուծման սկզբունքները»,- շեշտել է Միրզոյանը:

Հայտարարությունը ստորագրել են իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, «Լուսավոր Հայաստան»-ը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը և անձամբ ՀՀ ԱԺ խոսնակը: «ԲՀ» ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, տեղեկացնում է News.am-ը։