2020-09-28 14:54
Լրատվական գործակալություններ
0
Կրեմլը կողմերին զսպվածության կոչ է անում
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ հետ կապված՝ Կրեմլը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ներկա դրությամբ մենք բոլոր կողմերին, ու ամենից առաջ՝ հակամարտության կողմերին, կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից, ինչպես նաև հրաժարվել ցանկացած քայլերից, որ կարող են առանց այդ էլ ռազմական բախման մակարդակում գտնվող իրավիճակի հետագա՝ ոչ ցանկալի սրում առաջացնել»,- ասել է նա, տեղեկացնում է 24News.am-ը։