491 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 50 850

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491-ով և դարձել 50 850։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 5 370 մարդ, կատարվել է 296 327 թեստավորում (+4 134), առողջացել են վարակվածներից 44 219–ը (+218)։ Գրանցվել է մահվան 963 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 298 է (+1), տեղեկացնում է Sputnik Armenia։