2020-10-01 14:09
Լրատվական գործակալություններ
Ներկայացվել է Արցախում զինվորների համար անհրաժեշտ պարագաների ցանկը
Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է զինվորների համար անհրաժեշտ պարենամթերքի ցանկը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, շնորհակալություն ենք հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Հայտնում ենք նաև, որ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա»,- նշվում է հայտարարության մեջ:
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը:
- Ծխախոտ
- խմելու ջուր
- երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
- խտացրած կաթ
- սուրճ
- պահածոյացված սնունդ
- հիգիենայի պարագաներ