2020-10-01 17:44
Լրատվական գործակալություններ
Դավիթ Բաբայան. Ադրբեջանը փաստացի կորցնում է Նախիջևանը
Թուրքիան փաստացի Նախիջևանն Ադրբեջանից արդեն վերցրել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Մեծ է հավանականությունը, որ հրադադարի հաստատումից հետո էլ թուրք զինվորականները և զինյալները Ադրբեջանի տարածքից չեն հեռանա, իբր «եղբայրական Ադրբեջանի» անվտանգության ապահովման համար։ Իրականում փաստացի կշարունակվի Թուրքիայի կողմից Ադրբեջանի սողացող օկուպացիան։ Իսկ դա կարող է իսկապես հանգեցնել բուն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ազգային-ազատագրական շարժման աճի։ Այսինքն՝ Իլհամ Ալիևն իր երկիրը ենթարկել է աշխարհաքաղաքական իրադարձությունների սարսափելի շրջապտույտի»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։