2020-10-01 17:40
Լրատվական գործակալություններ
Le Monde-ի՝ Մարտունիում վիրավորված թղթակցին վիրահատում են
Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակցին վիրահատում են։ Այս մասին News.am-ին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նրա վիճակը ծանր է։
Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:
Նշենք, որ այսօր Արցախում վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող, 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» Հ/Ը օպերատոր Արամ Գրիգորյանը։